Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը համառորեն Մայրապետյանի շահերն է պաշտպանում. Սեդրակ Բաղդասարյան

ՀՀ կառավարությունն ու Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը «տունտունիկ» են խաղում: Երեկ կառավարությունը հերթական՝ արդեն երրորդ անգամ հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզի» բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքը: Ըստ կառավարության որոշման՝ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ, իսկ այս որոշման նպատակը «նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ»:

ՀՀ կառավարությունն առաջին անգամ 2007 թվականիին էր այս նույն տարածքը «բացառիկ` գերակա հանրային շահ» անվան տակ մատուցել Մայրապետյանի ընկերությանը: Սահմանվել էր, որ սեփականության օտարման գործընթացը պետք է ավատվի մինչև 2009 թ.: Բայց մինչ օրս «Լոկալ Դիվելոփըրզը» տարածքի սեփականատերերից ոչ բոլոր հետ է կնքել պայմանագրեր և մարդիկ կան, որ ապրում են:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Լոկալ Դիվելոփըրզը» օրենքի շրջանակներում չի տեղավորվել և, համաձայն օրենքի, պետք է զրկվի իրավունքից. «Բայց կառավարությունն՝ ի դեմս քաղաքպետարանի, ոոշում է ներկայացնում ու տարածքը հատկացնում, իսկ ընկերությունը նորից չի կառուցապատում: Ու ստացվում է, որ ինքը իրավունքը չի կորցրել: Մի խոսքով՝ խաղ են անում, ձեռ են առնում»:

Բացառիկ՝ գերակա հանրային շահի վերաբերյալ ՀՀ օրենքում ամրագրված է, որ տարածքը կարող է ճանաչվել գերակա շահ 7 տարի ժամկետով և ոչ ավելի:

«2007-ին ճանաչվել է, հիմա նորից ճանաչվում է, նորից տալիս են «Լոկալ Դիվելոփըրզին», ու ինչքան ժամանակ այդ կարգավիճակում պետք է մնա, պարզ չի»,- ասաց Ս.Բաղդասարյանը:

Մի կարևոր հանգամանք ևս. ինչպես և քաղաքի մյուս հատվածներում, որտեղ գերակա շահ է ճանաչվել ու վերացվել են պատմամշակութային-հուշարձան շինությունները, այս տարածքին էլ նույն ճակատագիրն է սպառնում: Այստեղ գտնվում է հրշեջ ծառայության շենքը, որը կառուցել է ճարտարապետ Բունիաթյանը, պատմշակությաին հշարձան ճանաչված Պուշկինի 2-րդ հասցեում գտնվող շենքը: Տարածքն ընգրկում է նաև Աբովյան փողոցում 2 շենքեր՝ Աբովյան 10 և 12, որոնցից մեկում անգամ ժամանակին ապրել է Մաքսիմ Գորկին:

«Այդ շենքերը հուշարձանների ցանկում ներառված են և պահպանվում են: Հիմա այդտեղ պետք է «Լոկալ Դիվելոփըրզը» քանդի ու կառուցի հյուրանոց: Ինչո՞ւ նախկինում, այսքան տարի չի արել: Փաստացի՝ կառուցապատողը անվերջ խախտում է օրենքը, իսկ քաղաքապետարանն էլ համառորեն նրա շահերն է պաշտպանում»,- նշեց Ս.Բաղդասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս