«Փակ շուկայի» շինարարությանը կողմ տիկնոջը տեղափոխեցին ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/pak-shuka.jpg)
Քիչ առաջ ոստիկանները «Փակ շուկայի» մոտակայքից ոստիկանության բաժանմունք տեղափոխեցին մի կնոջ: Ոստիկանների խոսքով՝ շինարարությանը դեմ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վիգեն անունով, դիմել է իրենց՝ տեղեկացնելով, որ այդ կինը խանգարում է իրենց ակցիան:
Վիգենն ու Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նույնպես գնացել են ոստիկանական բաժանմունք՝ դեպի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու նպատակով: