Բնակարաններից ոսկյա զարդեր գողացող կինը հայտնաբերվել է
2012 թ. փետրվարի 17-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 350.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 02.10-ին, Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մարգարիտ Ս.-ն, որը խոստովանել է կատարածը:
Պարզվել է նաև, որ Մարգարիտ Ս.-ն այս տարվա օգոտոսի 29-ին մեկ այլ բնակարանից գողացել է 1.100.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: