Դանակահարություն վիճաբանության ժամանակ

Օգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն: Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված  Դերենիկ Ղ.-ն դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակի ձախ կեսին և պատճառել  վնասվածքներ:

Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Դերենիկ Ղ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031