Բաժիններ՝

Հրապարկվել է «Եվրոպայի տարվա ավտոմեքենա-2014»-ի հավակնորդների ցանկը

Եվրոպական ժյուրին ձեւավորել է «Եվրոպայի տարվա ավտոմեքենա-2014»-ի հավակնորդների ցանկը: Մասնակիցներին ներկայացված պահանջները չեն փոխվել. մոդելները պետք է լինեն նոր, վաճառքի հանված Հին Աշխարհի հինգ եւ ավելի երկրներում, հաղորդում է DELFI-ն: Մրցույթին մասնակցելու համար վաճառքի նվազագույն ծավալը տարեկան պետք է կազմի 5 000 օրինակ:

Ընդլայնված ցուցակում տեղ են գտել եվրոպական շուկայի երեք տասնյակ նորույթներ, որոնց թվում` երեք էլեկտրոմոբիլ` BMW i3, Renault Zoe եւ Tesla Model S:

Անցած տարի մրցույթի հաղթողն է դարձել Volkswagen Golf VII-ը`  շրջանցելով Toyota GT86/Subaru BRZ-ին եւ Volvo V40-ին:

Աշնանը մեքենաների թիվը կկրճատվի, իսկ արդյունքները կհայտարարվեն 2014 թ-ի մարտին Ժնեւյան ավտոսրահի օրերին: Հավակնորդների ցուցակը հետեւյալ տեսքն ունի.

 

BMW 4 սերիա
BMW i3
BMW X5
Citroen C4 Picasso
Ford EcoSport
Ford Kuga
Hyundai i10
Jaguar F-Type
Kia Carens
Range Rover Sport
Lexus IS
Maserati Ghibli
Mazda3
Mercedes-Benz S-Class
Mitsubishi Space Star
Nissan Note
Opel Cascada
Peugeot 2008
Peugeot 308
Porsche Cayman
Renault Captur
Renault Zoe
Seat Leon
Skoda Octavia
Subaru Forester
Suzuki Vitara/SX4
Tesla Model S
Toyota Auris
Toyota Corolla
Toyota RAV4:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս