Բաժիններ՝

Սիրիայում ՄԱԿ-ի փորձագետները ենթարկվե՞լ են հարձակման

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի կենտրոնում, ուր տեղակայված են ՄԱԿ-ի տեսուչները, այսօր գրանցվել են պայթյուններ: Պայթել է ականանետային առնվազն երկու արկ:

Ականատեսների վկայությամբ՝ արկերից մեկն ընկել է Four Seasons հյուրանոցի մոտ, ուր գտնվում է ՄԱԿ-ի պատվիրակությունը: ՄԱԿ-ի փորձագետները վեց մեքենայով այսօր մեկնել են Դամասկոսի արվարձան, ուր ենթադրաբար նախորդ շաբաթ իրականացվել է քիմիական զենքի կիրառմամբ հարձակում:

Սիրիական հեռուստատեսությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնին հարվածած արկերը պատրաստվել և արձակվել են ընդդիմության զինյալների կողմից: Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ:

Այլ աղբյուրներ հաղորդել են, թե ՄԱԿ-ի փորձագետների ավտոշարասյունը ենթարկվել է օդային հարձակման: Նշվում է, որ դրանով իսկ փորձում են կանխել նրանց մուտքը քիմիական զենքի հնարավոր կիրառման գոտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս