23 ամիս անց Իրանում խախտվել է PKK-ի իրանական թևի հետ ձեռք բերված հրադադարը
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո խախտվել է անվտանգության ուժերի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) իրանական թև «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) հետ ձեռք բերված հրադադարը:
2011 թվականի սեպտեմբերին ձեռք բերված հրադադարը խախտվել է նախորդ շաբաթվա վերջին: Բախման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահակազորի 7 զինծառայող և PJAK-ի 2 անդամ: Բախումը գրանցվել է Իրանի արևմուտքում՝ այսպես կոչված «Արևելյան Քրդստանում»: Բախումը վերջ դրեց 23 ամիս պահպանվող հրադադարին: