Բաժիններ՝

Կոմիտաս 5 հասցեից բերման է ենթարկվել Եղիա Ներսեսյանը

Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ  քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը:

«Նա Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի կազմում մասնակցում էր ապօրինի շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս