Բաժիններ՝

Կարծում եմ, որ ես կհեռանամ մինչև նոր տարի. Բիձինա Իվանիշվիլի

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ մտադիր է քաղաքականությունից հեռանալ մինչև տարեվերջ. «Կարծում եմ, որ ես կհեռանամ մինչև նոր տարի և կշարունակեմ ակտիվ հասարակական գործունեություն:

Ըստ իս` մեր խնդիրը ոչ թե կառավարության մեջ է, այլ` հասարակության մեջ, որը շատ անփորձ է և հանդիսանում է քաղաքական ցածր մշակույթի կրող: Ես անում եմ ամեն ինչ` նրա քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու համար»:

Իվանիշվիլիի խոսքերով` երկրի համար կենսական նշանակություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանի քաղաքական ու տնտեսական կայունությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս