Հոսնի Մուբարաքին բանտից ուղղաթիռով տեղափոխել են զինվորական հոսպիտալ. Al-Hayat
Եգիպտական Al-Hayat հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր «Տորա» բանտից ուղղաթիռով ուղարկվում է Կահիրեում գտնվող «Ալ-Մաադի» զինվորական հոսպիտալ, ուր նա կգտնվի խիստ հսկողության տակ: Եգիպտոսի դատախազությունն արտոնել է բանտից Մուբարաքի ազատ արձակումը:
85-ամյա քաղաքական գործիչն Եգիպտոսում իշխել է 30 տարի՝ 1981-2011 թվականներին: Առայժմ նա գտնվելու է տնային կալանքի տակ մինչև 2011 թվականի հունվարին ցուցարարներին սպանելու մեջ նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման կայացում: Տվյալ գործով դատալսումը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին: