Իտալիայում թռչնագրիպի պատճառով ոչնչացվել է կես միլիոն հավ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 8 տարում առաջին անգամ Ապենինյան թերակղզում գրանցվել է թռչնագրիպի դեպք: Օջախը գտնվում է Իտալիայի հյուսիս-արևելյան հատվածում Էմիլիա-Ռոմանյա մարզում:
Երեկ Մորդանոյի ծայրամասում (Ռավեննա նահանգ) գտնվող թռչնաբուծական ֆերմայում ոչնչացվել է կես միլիոն հավ: Դրանից օրեր առաջ նմանատիպ «մաքրում» իրականացվել էր Օստելատո ֆերմայում, ուր ոչնչացվել էր 128.000 հավ: Ձեռնարկությունից 10 կիլոմետր շառավղով ուժեղացվել է վերահսկողությունը: Խոսքը գնում է H7 վարակի մասին: