Իրանի նավթարդյունաբերության նախկին նախարարը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախկին նախարար Ռոստեմ Ղասեմին նշանակվել է Պաշտպանության նորանշանակ նախարար Հոսեին Դեհգանի խորհրդական:
Ղասեմին Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունում Նավթարդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2013 թվականներին: Նա հանդիսանում է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից մեկը, ինչպես նաև՝ 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի վետերան:
2007-2011 թվականներին Ղասեմին զբաղեցրել է «Հաթամ օլ-Անբիա» բազայի ղեկավարի պաշտոնը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ոչ վաղ անցյալում երկրի Նավթարդյունաբերության նախարար է նշանակել Բիժան Նամդար Զանգանեհին: