Բաժիններ՝

Ոստիկանությունն արգելել էր, իսկ հիմա՝ փողին մուննաթ. մամուլ

«Չորրորդ Իշխանություն» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ից Երևանում վարորդները տուգանվելու են նաև այն դեպքում, երբ ավտոմեքենան կայանեն կարմիր գծանշանով առանձնացված ավտոկանգառներում և չվճարեն դրա համար:

Այդ կարգով «տուգանվելու» են նաև տաքսիստները, որոնք «ՉԻ» տեղեկություններով՝ պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել և պայքարել դրա դեմ: Տաքսի ծառայությունների սեփականատերերը չեն պատրաստվում ավտոկանգառների վճարումները «կիսվել» վարորդների հետ, ուստի վարորդներն էլ որոշել են «միայնակ» չկրել այդ բեռը և հնարավորինս պայքարել իրենց իրավունքների համար:

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, և այսուհետ մեկ ընկերություն է ծառայություն մատուցելու երևանցիներին:

Նկատենք, որ այս ընթացքում ծավալուն հրապարակումներ են եղել այն մասին, որ այդ պայմանագրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են գործող օրենսդրությանը:

Ի դեպ՝ երեկ Երևանում նկատեցինք, որ կարմիրով գծանշել են նաև այն տարածքները, որոնք մինչ այդ ճանապարհային ոստիկանությունը համարում էր արգելված գոտի, և այնտեղ կայանման համար վարորդը տուգանվում էր: Իսկ հիմա նախկին արգելված գոտիները գծանշվել են կարմիրով, ինչը նշանակում է, որ դրանք արդեն վճարովի ավտոկանգառներ են դարձել:

Ստացվում է, որ փող աշխատելու համար այլևս արգելված տարածքներ չկան և որտեղից հնարավոր է պետք է «փող քերել»»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս