Բաժիններ՝

Անվերջանալի մեռելոցներից գոհ մարդիկ էլ կան. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվերջանալի մեռելոցներից և դրանց առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերից բոլորն են բողոքում՝ համարելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով իր իրավասությունները, ծառայություն է մատուցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մեծացնելով նրա եկամուտը:

Սակայն նախկին պաշտոնյաներից մեկը չթաքցրեց իր գոհունակությունը և գովեստի խոսքեր շռայլեց վարչապետի հասցեին: Նա պաշտոնաթողությունից հետո ջերմոց է գնել և ծաղիկ է աճեցնում, հիմնականում՝ մեխակ: Մեռելոցներն «օրինականացնելուց» հետո ջերմոցի գործը շատ լավացել է՝ մեխակների վաճառքը կրկնապատկվել, ինչն էլ մեծացրել է  նախկին պաշտոնյայի եկամուտը և հարգանքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս