Բաժիններ՝

iPhone 5S-ը կթողարկվի նաև ոսկեգույն տարբերակով (լուսանկարներ)

Apple ընկերության iPhone 5S-ը առաջին անգամ կթողարկվի ոչ թե 2, այլ երեք գունային տարբերակներով։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվում, որ երրորդ գույնը կլինի շամպայնի գույնը կամ ոսկեգույնը։

Եվ ահա ֆրանսիական Macboutic կայքը հրապարակել է նոր սմարթֆոնի կորպուսի լուսանկարները։ Դրանք ոսկեգույն են։

Ինչ-ինչ պատճառներով (ըստ երևույթին՝ Apple-ի զայրույթը չառաջացնելու համար) ընկերության տարբերանշանը ջնջված է։ Այդուհանդերձ, դետալների տեխնոլոգիական անցքերը համապատատասխանում են ավելի վաղ արտահոսած տվյալներին, ինչը թույլ է տալիս ասել, որ լուսանկարներն իսկական են։

iPhone-gold iPhone-gold-2 iPhone-gold-3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս