Բաժիններ՝

16 տարի առաջ գերի ընկած զինվորին գերությունից վերադարձած զինծառայողը ճանաչել է անհայտ կորածների նկարները նայելիս

Ադրբեջանական գերությունից 2000թ. մայիսի 27-ին վերադարձած տղաներից մեկը անհայտ կորածների նկարները նայելիս ճանաչել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա բնակիչ Ա.Գ-ին, ով ծառայության ընթացքում դեռեւս 16 տարի առաջ գերի է ընկել: Նա ասել է, որ Ա.Գ.-ի հետ նույն բանտում են եղել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը:

«Զրույցների, հանդիպումների ժամանակ գերությունից վերադարձած տղաներին ցույց ենք տալիս նաեւ մյուս անհայտ կորածների նկարները: Այդ աշխատանքների ընթացքում էլ վերադարձած գերին ճանաչեց Ա.Գ-ին: Նա, երբ նկարները նայում էր, ասաց, որ այս տղային ճանաչում է: Կոնկրետ պատմեց, որտեղ են ապրում, նրա մայրն ինչով է զբաղվում: Ասաց, որ բանտում են հանդիպել: Ասում էր, որ ամեն անգամ բաղնիք գնալուց,  կամ երբ խցից դուրս են հանել, այդ պահերին են հանդիպել եւ մի քանի բառ փոխանակել»,- ներկայացրել է տիկին Ժորժետան:

«Գերին ընտանիքի միակ տղան է: Մայրը բոլոր հագուստները խնամքով պահում է հույսով, որ որդին կգա կհագնի»,- ասել է Ժորժետա Մեսրոպյանը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս