Ռուս-վրացական հարաբերությունների ջերմացումն օգտակար եղավ միայն Իվանիշվիլիի բիզնեսի համար. Նաթելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների ջերմացումը օգուտ բերեց միայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ու նրա շրջապատին.

«Երկրի փրկությունը չեկավ, (ՌԴ-ի հետ) չհաստատվեց ոչ վիզային ռեժիմ, այդ երկրների հետ տնտեսական կապերը հաստատվեցին ոչ ժողովրդի համար: Միայն Իվանիշվիլիի խումբն օգտվեց (ռուս-վրացական հարաբերությունների) այդ ժամանակավոր ջերմացումից` իր ընկերության, իր եղբոր ընկերության, իր կուսակիցների արտադրած գինին ռուսական շուկա դուրս բերելու համար: Փոխարենը մենք ստացանք փշալարեր Գորիի մոտ»:

Տեսանյութեր

Լրահոս