Լոռու մարզային գրադարանից ավելի քան 150 գիրք է կորել
Լոռու մարզային գրադարանից շատերն են օգտվում, սակայն քչերը կան, որ գիրքը կարդալուց հետո ժամանակին հանձնում են գրադարան: Այս խնդիրը, թերևս, եղել և կա բոլոր գրադարաններում: Լոռու մարզային գրադարանի սպասարկման բաժնի վարիչը լրագրողների ներկայությամբ ցուցադրում է քարտերից միայն մեկը, որի անվանատիրոջը իրենք արդեն քանի տարի է, ինչ դիմում են` վերցրած գրքերը հետ վերադարձնելու պահանջով: Ամենաերկար քարտը, որի տերը գրքի հետ «անհետ կորած է» համարվում, շուրջ 6 տարեկան է: Աշխատակիցները վրդովված նշում են, որ տանելուց լավ են, սակայն երբ պետք է արդեն ետ վերադարձնեն` «կամ քաղաքում չեն, կամ մոռացել են, կամ էլ…..ու այդպես տարբեր պատճառաբանություններ»:
Ներկա դրությամբ Լոռու մարզային (ԼՄ) գրադարանից տարել և չեն վերադարձրել ավելի քան 150 գիրք: ԼՄ գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Մայա Հովհաննիսյանը մեկ անգամ ևս կոչ է անում հետ վերադարձնել գրքերը: