Բաժիններ՝

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ տգետներն են թելադրում գիտնականին (տեսանյութ)

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ տգետներն են թելադրում գիտնականին՝ ինչ ձևով զբաղվել գիտությամբ, որն է ազգանպաստ, որը ոչ ազգանպաստ: Երևի Աֆրիկայում, ջունգլիներում նման երկիր չգտնեք: Այս մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը: Ըստ նրա` այս ամենի ելքն այն է, որ Ազգային անվտանգությունը և Ազգային ժողովը «խելքները հավաքեն», որովհետև արդեն ազգի անվտանգությունն է վնասվում:

«Գիտության ավերումը ամենամեծ ազգային դավաճանությունն է, որովհետև գիտություն և կուլտուրա չունեցող ազգը չի կարող գոյատևել, կոչնչանա: Դրա միակ ելքն այն է, որ լսեն գիտնականին, ոչ թե ինչ-որ կուսակցության ցուցակով ընտրված, գիտության հետ առնչություն չունեցող մարդկանց »,- ասաց Ս. Հայրապետյանը նշելով, որ ցանկացած հասարակութունում մտավորականությունը չնչին տոկոսն է կազմում, բայց մտավորականությունն է, որ պետք է թելադրի ամբոխին: Իսկ քանի որ ամբոխը մեծ տոկոս է, այդ մեծ տոկոսը ուզում է անընդհատ մտավորականությանը խեղդած լինել:

«Միայն օրենքները և իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ փոքրամասնությանը, իսկ որ փոքրամասնությանը տեր չեն կանգնել, գիտնականնները կիսասոված, քաղցած վիճակում աշխատում են, համաշխարհային գիտություն են անում… Համաշխարհային գիտությունը ձեր գլխին տված, դուք ձեր ժողովրդի առողջության մասին մտածեք, ձեր երկրի անվտանգության մասին մտածեք»,- ասաց գիտնականը` կոչ անելով իշխանություններին վեր կանգնել մասնավոր շահերից, և ազգի շահերից ելնելով` Հայաստանում տանել ազգանպաստ գիտակրթական քաղաքականություն:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս