Բաժիններ՝

Հնդկական սուզանավում բռնկված հրդեհի հետևանքով ծովայիններ են զոհվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մումբայ նավահանգստում կիսով չափ խորտակվել է «Սինդուրակշակ» սուզանավը, որում հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Մի քանիսին էլ հաջողվել է փրկվել կրակից՝ նետվելով ջուրը: Նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց:

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Էնտոնին: Վերջինս, սակայն, չի մանրամասնել վթարի հետևանքով զոհվածների ստույգ քանակը:

Ռուսական արտադրության այդ սուզանավում, որը կանգնած է եղել Մումբայի նավահանգստում,  գիշերը գրանցվել է պայթյուն, ինչից հետո հրեդհ է բռնկվել: Դրա հետևանքով սուզանավը սկսել է սուզվել, սակայն նրա վերնամասը մնացել է ջրի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031