ԵՄ-ը կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել Հարավային Կովկասի հակամարտությունները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ընդգծել է Հարավայն Կովկասի տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունն ու հակամարտող կողմերին կոչ է անում կատարել տվյալ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները:

Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոցիյանչիչը: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երկրների միջև կապերի ամրագրումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը ԵՄ-ի աջակցության համար:

Էշթոնի ներկայացուցչի խոսքերով՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը (Ֆիլիպ Լեֆոր) շարունակում է կարևոր դեր խաղալ տվյալ ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Կոցիյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի միջնորդ խմբի ջանքերին.

«ԵՄ-ն աջակցում է յուրաքանչյուր հայտարարության, որում կոչ է արվում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության մեծացմանն ու հակամարտության սրմանը: ԵՄ-ը պատրաստ է ավելի լայն օգնություն ցուցաբերել վստահության վերականգնման հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս