Սիրիայի քրդերի առաջնորդը վերստին կմեկնի Թուրքիա

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մուսլիմը վերստին այցելելու է Թուրքիա, ինչը կլինի վերջին մի քանի ամսվա ընթացքում թուրքական կողմի հետ նրա բանակցելու չորրորդ փուլը:

Այդ այցերի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը: Ակնկալվում է, որ Մուսլիմը հանդիպումներ կունենա թուրք դիվանագետների հետ և դարձյալ կքննարկի Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը:

Հուլիսին թուրք ներկայացուցիչները Մուսլիմի հետ հանդիպել են երկու անգամ, որոնցից մեկը տեղի է ունեցել Կահիրեում, իսկ մյուսը՝ Ստամբուլում: Բանակցություններն անցկացվել էին Սիրիայի քրդերի ու «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստ զինյալների միջև ընթացող բախումների ֆոնին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Սալեհ Մուսլիմն Անկարային մեղադրել էր Սիրիայում գործող իսլամիստ զինյալներին զինելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս