Բաժիններ՝

Միրաք գյուղի 75-ամյա բնակչի խնդրանքը ՀՀ կառավարությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը  Հայաստանի իշխանություններից խնդրում է չմոռանալ իրենց գյուղի ու իրենց մասին:

Պողոսին հանդիպեցի խոտի հակերի կողքին նստած` դաշտի մեջ, անձրևոտ ու ամպամած եղանակին: Նա ասաց, որ արդեն մի քանի ժամ է, ինչ նստած է, խոտը հնձել են ու հակավորել, սակայն գյուղում համապատասխան մեքենա չլինելու պատճառով մեքենան գալու է Ապարան քաղաքից, որն էլ իր հերթին է մեծ գումար է պահանջել անասնակերը գյուղ հասցնելու համար:

Mirak6Հասոյանի  փոխանցմամբ՝ անասնակերի հարցը այս տարի լավ է, առատ խոտ կա, սակայն խնդիրներ, այնուամենայնիվ, կան, որոնք նախ և առաջ կապված են անձրևոտ եղանակների և համապատասխան գյուղտեխնիկայի բացակայության հետ: 73-ամյա բնակիչը Հայաստանի իշխանություններից աջակցություն է խնդրում գյուղի բնակիչների համար:

Mirak1 Mirak Mirak2 Mirak8 Mirak4

Նրա խոսքով՝ կառավարությունից իրենք ոչ մի տեսակի օգնություն՝ թե՛ դիզվառելիքի, թե՛ պարատանյութերի տեսքով ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի չեն ստացել:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս