Բաժիններ՝

Մոլորված զինվորի հարցով հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչին

Հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու և ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու մասին տեղյակ է պահվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ զինվորի վերադարձը ապահովելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդումը, իբր ադրբեջանական տարածքում երկու հայ զինծառայող էր հայտնվել, որոնցից մեկը, փորձելով փախչել, չեզոք գոտում պայթել է ականի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031