Բաժիններ՝

Իրանը կառուցում է բալիստիկ հրթիռների փորձարկման համալիր. The Telegraph

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ ռազմական փորձագետները կարծում են, որ Իրանը կառուցում է նոր համալիր՝ բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար: Թեհրանը պնդում է, թե համալիրը նախատեսված է արբանյակներն ուղեծիր արձակելու համար:

Փորձագետների խոսքերով՝ Սեմնան նահանգի Շահրուդ քաղաքի շրջանում կառուցվող համալիրում տեղ նախատեսված չէ հրթիռային հեղուկ վառելիքի պահեստավորման համար, որն իրանական հրթիռները գործածում են արբանյակներն ուղեծիր դուրս բերելու համար:

Հետազոտելով արված լուսանկարները՝ արևմտյան փորձագետները եկել են այն եզրակացության, որ տվյալ համալիրում իրականացվելու են բալիստիկ հրթիռների փորձարկումներ: Փորձագետները կարծում են, որ Իրանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031