Բաժիններ՝

Ադրբեջանի իշխող կուսակցությունն Իլհամ Ալիևի թեկնածության գրանցման հարցով դիմել է ԿԸՀ-ին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածու Իլհամ Ալիևին գրանցելու համար:

Այս մասին նշված է ԵԱԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հունիսի 7-ին տեղի ունեցած ԵԱԿ-ի հինգերորդ գագաթաժողովում որոշում էր ընդունվել առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Իլհամ Ալիևին:

Ադրբեջանի ԿԸՀ-ն որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել այս տարվա հոկտեմբերի 9-ին: Նախագահական նախորդ ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են 2008 թվականի հոկտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս