Թուրք-սիրիական սահմանի մոտ վիրավորվել է 8 մարդ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլը շրջանի Քուշաքլը գյուղում բախում է գրանցվել զինվորների ու մաքսանենգ գյուղացիների միջև: Դրա հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որից մեկը՝ երեխա:
Նշվում է, որ գյուղացիները փորձել են թուրք-սիրիական սահմանից անցկացնել մազութ: Վիրավորներից 4-ին տեղափոխել են Ռեյհանլըի հիվանդանոց: Գյուղացիների մի մասը հայտնել է, որ կրակոցների մի մասը դիպել է իրենց տներին ու ավտոմեքենաներին: