Բաժիններ՝

Դոլարի փոխարժեքը կարող է բարձրանալ. FOREX Club

ԱՄՆ դոլարի միջինկշռված փոխարժեքն անցած շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում բարձրացել է 0.15%-ով՝ հասնելով 411.12 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալները կազմել են 7.74 մլն ԱՄՆ դոլար, ինչը 65.26%-ով քիչ է, քան նախորդ շաբաթ: Ըստ FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի՝ ամերիկյան արժույթի նման վարքը պայմանավորված է միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի շատ ավելի կայուն դիրքով, ինչը նպաստել է հայկական դրամի գրավչության նվազմանը:

Այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, դոլարի փոխարժեքը կբարձրանա՝ պայմանավորված թե´ միջազգային շուկայի զարգացումներով, թե´ ներքին պահանջարկի կայուն պահպանմամբ, թեև անցած շաբաթ ՀՀ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից իրականացվել է 13.198 մլն դոլարի առուվաճառք՝ 16.7%-ով պակաս նախորդ շաբաթվանից:

Մ.Վերդյանի գնահատականով՝ այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին գինը կգտնվի 410-415 դրամ տիրույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս