Բաժիններ՝

Ջիբրալթարի կառավարության ղեկավարն Իսպանիան համեմատել է ԿԺԴՀ-ի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական տարածք հանդիսացող Ջիբրալթարի գլխավոր նախարար (կառավարության ղեկավար) Ֆաբիան Պիկարդոն Իսպանիան համեմատել է ԿԺԴՀ-ի հետ:

Նա այդպիսի հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ իսպանական իշխանությունները սպառնացել են խստացնել Ջիբրալթարի հետ սահմանի վերահսկողությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին լուրջ մտահոգություն է հայտնել Իսպանիայի ու Ջիբրալթարի սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը վստահեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում առկա տարաձայնությունները լուծվելու են քաղաքական ճանապարհով:

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն երեկ հայտարարել է, որ Մադրիդում դիտարկում են Ջիբրալթարի կողմից սահմանը հատելու դեպքում 50 եվրոյի չափ վճարում սահմանելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս