Հասան Ռոուհանին աջակցություն է հայտնել Բաշար Ասադին
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում լրագրողների հետ զրույցում աջակցություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին.
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը պետք է պահպանի իշխանությունը նվազագույնը մինչև 2014 թվականին կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններ: Ներկա կառավարությունը պետք է աշխատի մինչև հաջորդ ընտրություններ:
Հետագայում բոլոր որոշումները պետք է ընդունի Սիրիայի ժողովուրդը: Սիրիայում ճգնաժամից դուրս գալու ելք կարող են գտնել միայն իրենք՝ այդ երկրի բնակիչները: Մենք դեմ ենք զինված հակամարտությանն արտաքին միջամտությանը»:
Այս ամենի հետ մեկտեղ Ռոուհանին չի բացառել հակամարտության կարգավորման ժամանակ միջազգային միջնորդությունը. «Ես հուսով եմ, որ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների և ողջ միջազգային հանրության օգնության շնորհիվ Սիրիայում վերստին կտիրի խաղաղություն ու անդորր»: