Եգիպտոսի իշխանությունները հրաժարվել են ընդունել Էրդողանին. The Times of Israel

The Times of Israel-ը, վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, հայտնել է, որ տեղի չի ունենա օգոստոսի սկզբին պլանավորված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Գազայի հատված: Այդ այցը չեղյալ է հայտարարվել, քանի որ եգիպտական իշխանությունները հրաժարվել են ընդունել Թուրքիայի վարչապետին:

Էրդողանը Գազայի տարածք կարող է մուտք գործել միայն Եգիպտոսի տարածքից (Իսրայելը ծովային շրջափակում է իրականացնում Գազայի հատվածի նկատմամբ – 168.am): Էրդողանի՝ Գազայի հատված այցի չեղյալ հայտարարումը դեռ պաշտոնապես չի հաստատվել ո՛չ Թուրքիայում, ո՛չ Եգիպտոսում, ո՛չ Պաղեստինում:

Էրդողանի այցի մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թվականի գարնանը, երբ Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր իսլամիստ Մոհամմեդ Մուրսին: Հուլիսի սկզբին Մուրսիի պաշտոնանկությունից հետո Թուրքիան դատապարտել էր դա՝ պաշտոնանկությունը որակելով որպես «ապօրինի»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական Hürriyet Daily News թերթն էր հայտնել Գազայի հատված Էրդողանի այցի չեղյալ հայտարարման մասին, ինչը պայմանավորվել էր Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակի սրմամբ:

Տեսանյութեր

Լրահոս