Բաժիններ՝

Իսրայելին չի հաջողվել Լաթաքիայում կործանել ռուսական բոլոր հականավային հրթիռները. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստի վրա իրականացված իսրայելական ավիացիայի հարձակման ժամանակ հաջողվել է փրկել Ռուսաստանի տրամադրած Яхонт հականավային հրթիռների մի մասը: Այս մասին է վկայել ամերիկյան հետախուզությունը:

Վերջինիս վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ իսրայելական ավիացիայի հարվածը չի հանգեցրել Ռուսաստանի տրամադրած հականավային թևավոր հրթիռների ամբողջովին ոչնչացմանը, ինչը եղել է ավիահարվածի նպատակը:

Նրանք կարծում են, որ Яхонт հրթիռների մի մասը մինչև իսրայելական հարձակումը հանել են արձակման սարքերի վրայից և տեղափոխել են մեկ այլ վայր: Թերթի տվյալներով՝ Իսրայելի հարձակումից հետո Ասադի կառավարությունը փորձել է թաքցնել այն փաստը, որ հրթիռների մի մասը փոխադրվել է ժամանակին:

Այդ նպատակով սիրիացի զինվորականներն այրել են արձակման սարքերն ու տրանսպորտային տարբեր միջոցներ՝ թշնամու մոտ «կործանիչ հարվածի» տպավորություն թողնելու համար:

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իսրայելական կողմը պատասխանատվություն է կրում այս տարվա հունվարին Սիրիային հասցված ավիահարվածներում, որոնք հանգեցրել են ռուսական SA-17 զենիթա-հրթիռային համալիրների ոչնչացմանը:

Հիշեցնենք, որ կա տարբերակ, որ Իսրայելը հուլիսի 5-ին Լաթաքիային հարվածել է «Դելֆին» դասի սուզանավով և անգամ թուրքական ռազմաբազայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս