Բաժիններ՝

Իսրայելը Լաթաքիային հարվածել է թուրքական ռազմաբազայից. Russia Today (տեսանյութ)

Russia Today-ը, վկայակոչելով իր հուսալի աղբյուրը, հայտնում է, որ ոչ վաղ անցյալում Իսրայելը Սիրիային հրթիռային հարվածներ է հասցրել թուրքական ռազմաբազայից: Խոսքը գնում է Լաթաքիայում ռուսական արտադրության հրթիռների պահեստի ոչնչացման մասին:

Եթե հաստատվի, որ մուսուլմանական երկիրը (Թուրքիա) օգնել է Իսրայելին մուսուլմանական մեկ այլ պետությանը (Սիրիա) հարվածելու հարցում, ապա Թուրքիան կարող է հայտնվել դժվարին իրադրության մեջ:

Ընդհուպ մինչև 2013 թվականի մարտը թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում էին մնալ լարված՝ եռամյա վաղեմություն ունեցող «Ազատության տորմիղի» միջադեպի պատճառով:

Սակայն մարտին կողմերը պայմանավորվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչը տեղի ունեցավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ներողություն խնդրելուց հետո:

Օրեր առաջ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 5-ին հարվածել են Լաթաքիայում գտնվող սիրիական բազային:

Բրիտանական Sunday Times թերթն իր հերթին ընդգծել է, որ Իսրայելն այդ հարվածը հասցրել է «Դելֆին» դասի սուզանավից՝ ուշադրություն հրավիրելով, որ Իսրայելն առաջին անգամ է Սիրիայի տարածքում գտնվող թիրախին հարվածում սուզանավից:

Սիրիական ազատ բանակն իր հերթին հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի Լաթաքիայի պայթյունների հետ՝ ընդգծելով, որ Լաթաքիայի ռազմաբազան ենթարկվել է կա՛մ ավիահարվածի, կա՛մ հրթիռակոծության, ինչը վեր է իր ուժերից:


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս