Բաժիններ՝

Հայ-թուրքական սահմանին սպանված հովվի դիակը հանձնվել է թուրքական կողմին. Anadolu

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայ-թուրքական սահմանին սպանված 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերի դիակը հանձնվել է թուրքական կողմին:

Նշվում է, որ դա հնարավոր է դարձել Աքյաքայի գյուղապետ Օսման Ուղուրլուի, Արփաչայի շրջանի ղեկավար Ջան Աքսոյի և զինվորականների կողմից ստորագրած համապատասխան արձանագրությունից հետո:

Հովվի դիակը շտապօգնության մեքենայով բերվել է Արփաչայի Ընտանեկան առողջության կենտրոն, ուր որոշ ժամանակ պահվելուց հետո դիահերձման նպատակով ուղարկվել է Էրզրում: Նշվում է, որ հովիվ սպանվել է երեկ երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս