Բաժիններ՝

14 տարվա ընդմիջումից հետո Պաղեստինի դրոշը վերստին հայտնվել է Իսրայելի խորհրդարանում

Իսրայելական «7-րդ ալիք» ռադիոկայանի փոխանցմամբ՝ 14 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի խորհրդարանում (Կնեսեստ) է հայտնվել Պաղեստինյան ինքնավարության դրոշը: Հուլիսի 31-ին այնտեղ տեղի է ունեցել պաղեստինցի բարձրաստիճան ներկայացուցիչների և ավելի քան 30 իսրայելցի նախարարների ու Կնեսետի անդամների հանդիպումը:

Պաղեստինցի քաղաքական գործիչ Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ ինքը զգացված է եղել միմյանց կողք պաղեստինյան և իսրայելական դրոշները տեսնելուց: Նա ընդգծել է, որ դա հարմար քայլ է՝ խաղաղության բանակցությունների հերթական փուլը սկսելու համատեքստում:

Աբդուլլահի խոսքերով՝ քաղաքական գործիչների առաջադրանքը երկու երկրների խաղաղ գոյակցության ապահովումն է: Նա իսրայելցի պատգամավորներին է հանձնել Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի պատասխան հրավերը՝ այցելելու համար Ռամալլահում գտնվող խորհրդարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս