Բաժիններ՝

Պենտագոնը զինված ուժերի թվակազմը կարող է կրճատել 135.000-ով

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետբյուջեում պաշտպանական ծախսերի կրճատման հետ կապված՝ Պենտագոնը կարող է զինված ուժերը կրճատել 135.000 մարդով: Այս մասին նախօրեին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:

Վերջինիս խոսքերով՝ զինծառայության մեջ գտնվողների քանակը կարող է կրճատվել 70.000-ով, իսկ ռեզերվը՝ 65.000-ով: Նա ընդգծել է, որ իշխանությունները հարկադրված կլինեն ընտրություն կատարել բանակի թվաքանակի ու մարտունակության միջև:

Հեյգելի խոսքերով՝ կարող է փակվել ռազմաօդային ուժերի 5 մարտավարական ստորաբաժանում և կրճատվի C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների քանակը: Հեյգելը հավելել է, որ միակ բանը, որը կարելի է պաշտպանել կրճատումներից նոր ռմբակոծիչի, F-35 կործանիչի, սուզանավերի հրթիռների արդիականացման, կիբերօպերացիաների և հատուկջոկատայինների օպերացիաների նախագծերն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս