Գուրգեն Եղիազարյանի պատասխանը՝ Գալուստ Սահակյանին. Գալուստ, աչքիդ ա երևում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացման դեմ մղվող պայքարին, սպառնացել էր, որ՝ եթե իշխանությունը ցանկանա, «մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը»:

168.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատեց. «Փորձառու հատուկ ջոկատայինները, որոնք համալրված են նաև մարդասպաններով, Շիկոտիլայի` այդ մարդակերի կարգի մարդկանցով, նման է հայտարարության բովանդակությանը: Գալուստ Սահակյանի ասածը նման է սրան: Ի՞նչ է նշանակում՝ երբ ուզենանք՝ կմարենք: Ասեմ` Գալուստ, աչքիդ ա երևում: Եթե մեկ անգամ չկասկածեիք, որ Մարտի 1-ը կարող եք կրկնել, էս երեխեքի գլխին հաստատ կրկնելու էիք: Բայց գիտեիք, որ չեք մարսելու: Երբ գիտեք, որ ձեր նախագահը բացակայում է կամ գնում է արձակուրդ, մարդասպանություններ են լինում` գուցե դրա համա՞ր չարեցիք»:

Նա նշեց, որ իշխանությունը սարսափում էր մոտալուտ իքս օրվանից, երբ բախումներ կարող էին լինել քաղաքացիների ու իրենց միջև. «Գալուստը սարսափից անկեղծացավ: Ինքը զգաց, որ վառոդը բռնկվում է ու կարող է իրենց կուլ տալ: Բայց ասում եմ` Գալուստ` աչքիդ ա երևում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս