Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հրաժարվել է հանդիպել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը քիչ առաջ հանդիպեց քաղաքապետարանի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիների հետ: Ակտիվիստները Մակարյանի հետ հանդիպումից հետո երաժշտություն միացրին և սկսեցին պարել: Նրանք պարում էին երգչուհի Լիլի Ալենի «Fuck you» երգի տակ: Այժմ էլ նրանք տարբեր երգեր են երգում:

Քիչ առաջ էլ ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, ում անունով ակտիվիստների նամակը մուտքագրվել էր քաղաքատերարան, ասաց, որ իրեն զանգահարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և առաջարկել քննարկել նամակը: Ակտիվիստի խոսքով՝ ինքը հրաժարվել է, քանի որ  քննարկումները պետք է լինեն բոլոր ակտիվիստների մասնակցությամբ: Ակտիվիստներին քիչ առաջ մոտեցավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անամ Անահիտ Բախշյանը  և իր զորակցությունը հայտնեց նրանց;

168.am-ի տեսանյութը՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս