Սիրիայում ստեղծվում է «Գլոբալ ջիհադի կենտրոն». իսրայելական հետախուզություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ստեղծվում է «Գլոբալ ջիհադի կենտրոն»՝ ողջ տարածաշրջանում իրավիճակի վրա ներազդելու նպատակով: Այս մասին երեկ հայատարարել է Իսրայելի ռազմական հետախուզության (Aman) ղեկավար, գեներալ Ավիվ Կոհավին.
«Մեր աչքի առջև մեր շեմին ստեղծվում է գլոբալ ջիհադի կենտրոն, որը կազդի ոչ միայն բուն Սիրիայում, այլև՝ Իսրայելում, ինչպես նաև Լիբանանում, Հորդանանում, Սինայի թերակղզում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
Տարածաշրջանից ու համայն աշխարհից հազարավոր արմատական մոջահեդներ են կուտակվում և ամրապնդվում Սիրիայում, ինչի նպատակը ոչ միայն Բաշար Ասադին գահընկեց անելն է, այլև՝ իսլամական կրոնապետության գաղափարն առաջ տանելը: Սիրիայում տիրող իրավիճակը ամենամեծ վտանգի հարուցման օրինակ է»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Բաշար Ասադը հայտարարել էր, թե իր դեմ հանդես են գալիս 29 երկրների ներկայացուցիչներ: