Ինչի մասին են խոսել Հայկ Բաբուխանյանն ու Ռուսաստանի դեսպանը
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/hayk-volinkin.jpg)
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՌԴ դեսպան Ի. Վոլինկինը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։