Աղքատանում ենք. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա աոաջին վեց ամիսների պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը:
Ըստ այդմ, գնաճը 6 ամիսներին կազմել է 4.1 տոկոս, իսկ աշխատավարձի աճը 2.1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ դա նշանակում է, որ գներն ավելի արագ են աճել, քան մարդկանց աշխատավարձը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ նվազել է մարդկանց կենսամակարդակը՝ մարդիկ աղքատացել են:
Պետք է հատուկ շեշտել, որ պաշտոնապես արձանագրված գնաճը իր մեջ չի ներառում գազի և էլէներգիայի թանկացումները, քանի որ խոսքը այս տարվա հունվար-հունիս ամիսների մասին է: Իսկ գազն ու էլէներգիան թանկացել են հուլիսի 7-ից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: