Իրանը հայտարարել է ռուսական գազի տարանցման հարցով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
«Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ ենք վարում ռուսական գազի տարանցման հարցով»։
Դրա մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պարտականությունները կատարող Համիդ Բովարդը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա հավելել է, որ Իրանն առաջ է մղում Կասպից ծովում նավթային հանքավայրերի շահագործման շուրջ բանակցությունները։

