Մերց․ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ

Եվրոպական երկրները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, և խաղաղ բանակցությունները պետք է մոտ ժամանակներս անցկացվեն խորհրդականների մակարդակով՝ Ուկրաինա-Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ ձևաչափով»,- հայտարարել է Մերցը։

Կանցլերը նաև ընդգծել է Բալթիկ ծովում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիան կանխելու համար։

Նոյեմբերի 23-ին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն հայտարարել էր, որ Եվրոպան կողմ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներին, սակայն պատրաստ չէ բանակցել անվտանգության նոր ճարտարապետության շուրջ։

Նրա խոսքով՝ այդ քննարկումները պետք է անցկացվեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրների մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30