Բաժիններ՝

Իրանը սպառնացել է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանը հարվածներ կհասցնի Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում, եթե դրանք օգտագործվեն Թեհրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբբաս Մոխթադային։

«Մեզ համար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները ոչնչով չեն տարբերվի Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայից։ Եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար, այն կարող է դառնալ Իրանի պատասխան հարվածի թիրախը»,- ասել է նա իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ սկզբում եվրոպական երկրները հայտարարել էին, թե մտադիր չեն միանալ ԱՄՆ քաղաքականությանը, սակայն հետագայում Վաշինգտոնը մի շարք եվրոպական պետությունների հետ բանակցություններ է սկսել նրանց տարածքներն ու ռազմաբազաներն օգտագործելու հնարավորության շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30