 
                        Եգիպտոսում գրանցված բախումների հետևանքով զոհերի քանակը հասել է հինգի
 
                                    Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ` Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվածների քանակը հասել է հինգի: Նրանք բոլորն էլ զոհվել են Կահիրեից 120 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Էլ-Մանսուր քաղաքում գրանցված բախումների ժամանակ:
Ավելի վաղ նշվում էր երեք զոհի մասին: Կան բազմաթիվ վիրավորներ, որոնց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Նրանց վրա առկա են սառը և հրաձգքային զենքի կիրառմամբ վերքեր: Վիրավորների թվում կան նաև կանայք: Բախումներ են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիա քաղաքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        