Դատարանն ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլատրել է հեռախոսազրույցների մասին տվյալներ հավաքելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ամերիկյան դատարանն ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլատրել է շարունակել հեռախոսազրույցների մասին տվյալներ հավաքելը, ինչի մասին հայտնի էր դարձել Էդվարդ Սնոուդենի բացահայտումից հետո:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերի աշխատակազմը երեկ հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները նման խնդրանքով դիմել են օտար հետախուզությունների գործունեության հսկման գծով դատարանին, որպեսզի վերջինս երկարաձգի նման գործունեության ժամկետը:
Այդ ժամկետը սպառվում էր հուլիսի 19-ին: Նշվում է, որ Կլեպերը կոորդինացնում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը: