Բաժիններ՝

Երևանի Մահարու փողոցի խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։53-ին, մարվել՝ 05։49-ին։ Խմորեղենի արտադրամասում (մոտ 100 քմ) այրվել են կենցաղային իրեր և կուտակված ստվարաթուղթ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի արտադրամասի մյուս հատվածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30