Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Գումարը կուղղվի էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի վերականգնմանը, սոցիալական ենթակառուցվածքների պահպանմանն ու մարդասիրական օգնությանը։

Ֆինանսավորման մի մասն ուղղվելու է նաև առաջնագծին հարակից շրջանների բնակիչներին, ներքին տեղահանվածներին և հարևան երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում ապաստանած ուկրաինացի փախստականներին աջակցելուն։

Համապատասխան որոշումն արդեն հավանության է արժանացել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30