Միջնորդություն կներկայացվի՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին դատարան հրավիրելու վերաբերյալ

Այսօր վերսկսվելու է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցավ հրդեհի գործով դատական նիստը։ Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Այդ գործով դատական նիստերը շարունակվում են։

Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն այսօր 168.am–ին փոխանցեց, որ այս նիստին էլ, հաջորդ նիստին էլ կարևոր միջնորդություն են ներկայացնելու։

«Այս նիստին կներկայացնենք 2 միջնորդություն՝ քննչական փորձարարություն իրականացնելու և ամբողջ փորձագետներին, դատաբժիշկներին դատարան հրավիրելու վերաբերյալ։ Այս ամենը շատ կարևոր է։

Մյուս նիստին էլ միջնորդություն ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին դատարան հրավիրելու, հետո նաև մի քանի այլ առանցքային վկաների»,-հակիրճ նշեց Նորիկ Նորիկյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նշենք, որ այս գործով գլխավոր մեղադրյալը Եղիշե Հակոբյանն է, ըստ մեղադրական եզրակացության, այդ օրը Ազատ գյուղում գտնվող զորանոցում նա խախտել է բենզինի հետ վարվելու կանոնները, ինչի հետևանքով բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 15 զինծառայող, իսկ մյուսները ստացել են մարմնական վնասվածքներ։

Մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանին, կոմունալ-շահագործման ծառայության և հակահրդեհային պաշտպանության պետ Մառլեն Սարգսյանին, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին և ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանին։

Այս գործով դատական նիստերն ընթանում են լարված մթնոլորտում, դրանք երբեմն ընդհատվում են, քանի որ զոհված զինծառայողների ծնողները, հարազատները երբեմն վրդովվում են թե վկաների, թե գլխավոր մեղադրյալի տված ցուցմունքներից։

Հիշեցնենք նաև, որ այս ողբերգությունից ժամեր անց, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, այսպես ասած՝ պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով»՝ 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30