CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե իրենք դիմել են Իսրայելին՝ խնդրելով նախապատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Հրամանատարությունում հեռուստաալիքին հայտնել են, որ դրանք «ընդամենը անհիմն ենթադրություններ են»։ Նման խնդրանքներ Իսրայելին չեն ներկայացվել, նշել են CENTCOM-ում։

Ավելի վաղ իսրայելական KAN հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով ամերիկացի աղբյուրի, հայտնել էր, որ CENTCOM-ը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է պատրաստվել մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական արշավի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30